Արցախում համաժողովրդական հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել են Ստեփանակերտում ԿԽՄԿ գրասենյակ։
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ԿԽՄԿ գրասենյակի մոտ ելույթում հայտարարել է, թե Կարմիր խաչն այն տեղեկատվության աղբյուրն է, որի տեղեկատվությունը միջազգային հանրությունը պետք է հիմք ընդունի։
«Եվ ցավում եմ, որ մինչ այս ունեցել ենք դեպքեր, երբ հղում անելով ձեր տեղեկատվության վրա՝ մեզ պարզաբանել են, որ Արցախում իրավիճակն աղետալի կամ օրհասական չէ։ Ընդունեք, որ սա ձեր աշխատանքի թերություններից է։ Ընդունեք և պատասխանատու գտնվեք Արցախի ժողովրդի նկատմամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ սա քաղաքականություն և միջազգային հարաբերություն չէ, այլ արցախի ժողորվրդի կյանքի և ապրելու հարց։