Արցախ

Փաստաբանը հայտնել է, որ ստանձնում է Վիտալի Բալասանյանի շահերի պաշտպանությունը և մանրամասներ ներկայացրել

Արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Հանրությանը իրազեկում եմ, որ ստանձնել եմ Արցախի հերոս Վիտալի Միխայելի Բալասանյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։ Նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ։

Տեղեկացնում եմ նաև, որ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։ Սահմանված պատիժն է՝ տուգանք նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով)։