Արցախ

Արցախի նախագահն ընդունել է մի խումբ փաստաբանների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին ընդունել է  մի խումբ փաստաբանների։ Քննարկվել են  փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում առկա խնդիրները, անդրադաձ է կատարվել փաստաբանների՝ օրենքով սահմանված  պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքերին։

Նախագահ Հարությունյանn ընդգծել է մարդու իրավունքների  պաշտպանության ոլորտում գործող բոլոր  շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը՝ շեշտադրելով գործադիր իշխանության հանձնառությունը հնարավորինս նպաստելու այդ նպատակի իրականացմանը: