Արցախ

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում երրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածում․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում երրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն իրականացրել են ամրաշինական աշխատանքներ և որոնք, իբր հերթական անգամ, կասեցվել են ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած միջոցների աարդյունքում, հայտնում է Արցախի ՊՆ-Ն։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ապատեղեկատվության նպատակը սեփական ստորաբաժանումների՝ հրադադարի պարբերական խախտումների արդարացումն է»,- ասված է հայտարարությունում։