Արցախ

Արցախի նախագահը հրատապ հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին հրավիրել է  աշխատանքային խորհրդակցություն` իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների, ուժային գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ  շարունակվող ագրեսիվ քաղաքականության հետևանքով խորացող հումանիտար և անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը։ Ընդգծվել է ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման և Արցախի ապաշրջափակմանն ուղղված արտաքին քաղաքական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։