Արցախ

Ադրբեջանական կողմի այդ ո՞ր քայլերն են նման հույսեր տալիս. ԱՀ ԱԳ նախարարը՝ ԱՄՆ դեսպանին

Ադրբեջանական կողմի այդ ո՞ր քայլերն են նման հույսեր տալիս. ԱՀ ԱԳ նախարարը՝ ԱՄՆ դեսպանին

Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն անդրադարձել է Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում ապահով լինելու հույս ունենալու վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը։

«Ինչի՞ հիման վրա են հավատում, ադրբեջանական կողմի այդ ո՞ր քայլերն են նման հույսեր տալիս»,- ասել է նա՝ հավելելով,- «Ճիշտ հակառակը, եթե որևէ մեկը նման հույսեր ունի, ապա պետք է նա այս գործը վերցնի իր վրա, տեսնելով այն ամենը, ինչ-որ տեղի է ունեցել այս ամիսների ընթացքում:

Մենք բազմիցս նշել ենք սրա մասին, որ առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում ենք ավելի ակտիվ ներգրավվածություն, և ոչ միայն, հայտարարությունների, կոչերի մակարդակով, ավելին ենք ակնկալում:

Հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակի համար նրանք իրենց պատասխանատվության չափաբաժինը կրում են և խոսքը գնում է ցեղասպան քաղաքականության, ցեղասպանության ձգտումների մասին: Այստեղ նրանք բոլորը ունեն իրենց պատասխանատվությունը: Սա ոչ թե նրանց իրավունքն է, այլ նրանց պատասխանատվությունը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական