Արցախ

Արցախի կառավարությունը նախատեսել է ցորենի մթերման դիմաց աջակցության տարբերակներ

Արցախի կառավարությունը, հաշվի առնելով շրջափակման պայմաններում պարենային անվտանգության ապահովման առաջնահերթությունը, սահմանել է ցորենի՝ Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում մթերման դիմաց մի շարք աջակցության ձևեր: Այս մասին հայտնում են Արցախի գյուղատնտեսության նախարարությունից:

Կառավարությունն ամբողջությամբ կհոգա ցորենի՝ դաշտից ԳԳԱՀ պահեստներ տեղափոխման ծախսերը: Կսուբսիդավորվի կոմբայնի վարձավճարը՝ 1 հա դիմաց 13.500 դրամի չափով: Մթերված ցորենի դիմաց գումարը կփոխանցվի շահառուին 5 աշխատանքային օրերի ընթացքում: