Արցախ

Ճնշում չի կարող լինել՝ ո՛չ գերտերությունների, ո՛չ ՀՀ իշխանությունների, ո՛չ քաղաքական խմբերի կողմից․ ԱՀ նախագահ

Ճնշում չի կարող լինել՝ ո՛չ գերտերությունների, ո՛չ ՀՀ իշխանությունների, ո՛չ քաղաքական խմբերի կողմից․ ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարել է, թե իր վրա կարող է մի ճնշում լինել՝ ժողովրդի ճնշումը։

«Ուրիշ ճնշում չկա և չի էլ կարող լինել՝ ո՛չ գերտերությունների, ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ քաղաքական խմբերի, ո՛չ քաղաքական անձանց, ո՛չ որևէ մեկի կողմից»,– ասել է նա։ 

Միաժամանակ Հարությունյանը նշել է․ «Ճնշում կարող է լինել մի դեպքում, եթե լինի ժողովրդի կողմից ճնշում։ Պետք է աշխատենք, որ հասարակությունը հասկանա, որ եթե 10 օր հետո շաքարավազ չլինի, շուկայի աշխատող կանայք չգան ասեն՝ բա էս վերջը ի՞նչ է լինելու։ Ժողովո՛ւրդ, մենք պետք է որոշում կայացնենք․ մեզ համար գլխավոր նպատակը շաքարավազ ունենա՞լն է, «Կոկա կոլա» խմե՞լն է, գարեջուր ունենա՞լն է, թե՞ իրականում մեր նպատակին հասնելը։ Եթե մեր նպատակին հասնելն է, այո՛, պետք է կրենք զրկանքներ։ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի հասարակությանը պառակտի։ Վերջը լավ է լինելու, համոզված եղեք»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական