Արցախ

ՌԴ ՊՆ-ն Արցախում արձանագրել է հրադադարի խախտման դեպք

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ 

Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, վերջին մեկ օրվա ընթացքում  ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք։ Տուժածներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի վերաբերյալ։