Արցախ

Ադրբեջանն արգելում է Հայաստան տեղափոխել երկու զոհերի դիերը. Արցախի ՄԻՊ

Հունիսի 28-ին՝ ժամը  01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:

Ադրբեջանն արգելում է Հայաստան տեղափոխել զոհված զինծառայողներից երկուսի դիերը, Radar Armenia-ին այս մասին տեղեկացրեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ 

Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ զոհված զինծառայողները Հայաստանի զինված ուժերից չեն, ինչպես պնդում է ադրբեջանական կողմը․ 20-ամյա Սամվել Թորոսյանն Ստեփանակերտի բնակիչ է, Երվանդ Թադևոսյանը՝ Քաշաթաղի նախկին բնակիչ, որի հարազատները պատերազմից հետո Հայաստանում են բնակվում։

Դիերը Հայաստան տեղափոխելու համար արցախյան կողմը դիմել է ռուս խաղաղապահներին և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին։