Արցախ

Ստեփանակերտի բնակչի տեղադրած հրապարակումից բխող հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում. ԱՀ ԱԱԾ

Ստեփանակերտի բնակչի տեղադրած հրապարակումից բխող հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում. ԱՀ ԱԱԾ

Սույն թվականի հունիսի 28֊ին համացանցի սոցիալական ցանցերից մեկում հրապարակվել է հետևյալ գրառումը` «Ստեփանակերտի խանութներում "մադե ին ադրբեջան" Ապրի թուրքը, ռուսը և իրենց (չ)ինտեգրվող մեջլիսը: Ստամոքսոիդներ լափեք ու լռեք»: Նշված հրապարակման կապակցությամբ իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հրապարակումը տեղագրած օգտահաշիվն օգտագործում է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված` Գ.Պ.-ն, իսկ նախաձեռնված քրեադատավարական ստուգման արդյունքում պարզվել է, որ վերջինիս կողմից տեղադրված հրապարակումից բխող հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում:

Նույն օրը Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից` Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 321.4 հոդվածի և 236-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:Գ.Պ.-ն ձերբակալված է:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական