Արցախ

Արցախի ԱԺ նախագահը ներկայացրել է իրենց «կարմիր գծերը»

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այսօրվա նիստում անդրադարձել է Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակին։

Նա հայտարարել է, թե «Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»։

Ըստ Թովմասյանի՝ այդ թեմայի շուրջ ցանկացած քննարկում իրենց համար անընդունելի է․ «Դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտել: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը։ Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը։ Փոքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը։ Ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ», - ասել է նա։