ԱՀ ՊԲ–ից հայտնում են․ «Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»:
Հիշեցնենք, ավելի վաղ ԱՀ ՊԲ–ն հաղորդել էր, որ սահմանին եղել կրակոցներ, հայկական կողմն ունի 4 զոհ։