Արցախ

Ադրբեջանի ԶՈւ-ն 2 ական է արձակել Կիչան համայնքի, մեկ ական՝ Ճանկաթաղի ուղղությամբ

Հունիսի 27-ի ժամը 20:05-ի սահմաններում իբր հայկական կողմի արձակած կրակոցից Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի վիրավորման մասին ապատեղեկատվությունը տարածելուց հետո Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ շարունակել է խախտել հրադադարը` ժամը 21։00-ի սահմաններում 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական արձակելով Կիչան համայնքի, ժամը 21:30-ի սահմանում մեկ ական Ճանկաթաղի ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Արցախի ՊՆ-ն, հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։