Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։
Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, վերջին մեկ օրվա ընթացքում ԼՂ Մարտունու և Շուշիի շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի անարգել երթևեկությունը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։ Ասկերանի շրջանի անապահով և բազմազավակ ընտանիքներին պարենային փաթեթներ բաժանելու նպատակով մարդասիրական արշավ է իրականացվել։