Ադրբեջանը վճռական է Ղարաբաղում բնակվող հայերին վերաինտեգրելու Ադրբեջանի քաղաքական, իրավական և սոցիալ-տնտեսական միջավայրում, հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում: Գերատեսչությունում նշել են, որ պետության Սահմանադրությունը նման հնարավորություն է տալիս։
Գերատեսչությունում նաև հավելել են, որ այդ հնարավորությունը տալիս են նաև միջազգային համաձայնագրերը, որոնց մաս է կազմում Ադրբեջանը: