Հունիսի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի կունենան Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումներ։
«Միջազգային ջանքեր են գործադրվում նոր լայնամասշտաբ պատերազմի ռիսկը նվազեցնելու համար, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների կողմից: Հիմնական հարցերից մեկն այն է, թե ինչ է պահանջվում Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության համարժեք պաշտպանության համար, որտեղ Ադրբեջանը ձգտում է վերահսկողություն հաստատել»,- նշված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ լսումների ընթացքում կքննարկվեն Արցախի խոցելի էթնիկ բնակչությանը պատշաճ կերպով պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցները և առաջարկներ կներկայացվեն: