Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։
Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, վերջին մեկ օրվա ընթացքում ԼՂ-ում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Տեղեկացվում է նաև, որ ՌԴ խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ Է հասցվել 212 տոննա մարդասիրական օգնություն։
Ի տարբերություն ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ Արցախի ՊՆ-ն այսօր հաղորդել էր, որ ժամը 11:00-17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ