Շաբաթ, 30 Սեպտեմբերի 2023

USD396.89

EUR416.50

RUB3.99

Երևան 10 ℃

Рус Eng

Ճարտար քաղաքում 7 անձ ձերբակալվել է վառելիքի կտրոնի շուրջ վիճաբանության պատճառով. ԱՀ ՔԿ

Արցախ

4 Հունիսի, 15:32

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. հունիսի 02-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում գտնվող առևտրի սրահներից մեկի դիմաց, առանց վառելիքի բացթողման կտրոնի առկայության լիցքավորում կատարելու պահանջի պատճառով նույն քաղաքի մի խումբ բնակիչների միջև առաջացած վիճաբանության ժամանակ նրանց կողմից խմբով՝ դիտավորությամբ կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու և սրահի գույքը վնասելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։ Հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից:

Խուլիգանության կատարման կասկածանքով ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի թվով յոթ բնակիչ ձերբակալված է։

Նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը