Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել է Ստեփանակերտի «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ և Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում գործող աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն:
Պաշտպանը ծանոթացել երեխաների պահման և խնամքի պայմաններին, ինչպես նաև վերահաստատել ՄԻՊ աշխատակազմի պատրաստակամությունը նպաստելու երեխաների` այդ թվում հաստատություններում գտնվող սաների իրավունքների պաշտպանության վրա շրջափակման ծանր հետևանքները հնարավորինս մեղմացնելու ջանքերին։