Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR407.72

RUB4.69

Երևան 18 ℃

Рус Eng

Արցախի պետնախարարը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողների հետ

Արցախ

25 Մայիսի, 10:27

Արցախի շրջափակման պայմաններում կառավարությունն աշխատում է խիստ ծանրաբեռնված պայմաններում, անընդհատ միջոցներ են ձեռնարկվում առկա խնդիրները լուծելու և նոր խնդիրների ձևավորումը կանխելու ուղղությամբ: Բայց այդ ամենին զուգահեռ ձգտում ենք մշտապես ուշադրության և հոգատարության ներքո պահել այն անձանց, ովքեր իրենց ամենաթանկն են նվիրաբերել Արցախին ու համայն հայությանը: 

Երեկ հանդիպել եմ զոհված զինծառայողների ծնողների հետ: Նմանատիպ ցանկացած հանդիպման ժամանակ, երբ ակնկալում եմ լսել նրանց ու նրանց ընտանիքների առաջ ծառացած խնդիրները, հանդիպում եմ հակառակին՝ բացառապես հայրենիքի, մեր անվտանգության և Արցախի ժողովրդին հուզող հարցերի շուրջ մտահոգությունների և լսում առկա խնդիրները լուծելու ողջախոհ առաջարկություններ: 

Ամեն դեպքում նմանատիպ հանդիպումները փորձ է արվում առավելագույնս ծառայեցնել նաև այն խնդիրները վերհանելու գործին, որոնք հավելյալ դժվարություններ են ստեղծում զոհված զինծառայողների հարազատների համար: Այս հանդիպումը նույնպես բացառություն չէր, որից անմիջապես հետո պետական առանձին մարմինների տրվել են մի շարք խնդիրներ սեղմ ժամկետում կարգավորելու հանձնարարականներ: Մենք միմյանց ըստ արժանվույնս ճանաչելու, գնահատելու և արժևորելու լրջագույն կարիք ունենք:

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել