Արցախ

Կարո՞ղ է՝ վաղն էլ պահանջեք, որ հանուն միասնականության բոլորս մեր բանկային քարտերը փոխենք «Ամերիա»-ի քարտերի. Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Երկու տասնամյակ Արցախում միասնականության, համախմբման անվան տակ ինչ սրիկայություն ասես արել են՝ սպանելով ցանկացած նորմալ ծրագիր ու մտադրություն։

«Միասին՝ հանուն Արցախի» գոռալով անտեսել, ոչնչացրել, թուլացրել են բանակի արդիականություն պահանջող ուժերին, տնտեսությունը մեջ-մեջ են արել, երկիրը կանգնեցրել ողբերգության առջև։ «Միասնականություն» գոռալով մեկ անձի քմահաճույքներին հարմարեցրած սահմանադրություն են ընդունել` քաղաքական ական դնելով երկրի տակ։

Միասնականության կողմնակից այս գործիչներն այսօր իրենց դեմքով չեն կարողանում հրապարակային քաղաքական դաշտ մտնել, հրապարակ են նետել անիմաստ խոսքերի շարան արտաբերող մի կիսագործչի։ Կարո՞ղ է՝ վաղն էլ պահանջեք, որ հանուն միասնականության բոլորս մեր բանկային քարտերը փոխենք «Ամերիա»-ի քարտերի։ Միասնականության ու համախմբման գաղափարին ավելի մեծ վնաս հասցրած խումբ չկա, քան քուչի մակարդակից ավել քաղաքականությունից բան չհասկացող այս անձինք»։