Արցախ

Ստեփանակերտում հանրահավաք է տեղի ունենալու

«Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնողները Ստեփանակերտում հանրահավաք են հրավիրել: Նրանք կոչ են անում բոլորին մայիսի 9-ին, ժամը 12:00-ին հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում.

«Արցախը ապաշրջափակելու մեր պահանջն ուղղելու աշխարհին, 
•  հայրենիքում ազատ, անվտանգ ու անկախ ապրելու մեր իրավունքին տեր կանգնելու, 
•  ցույց տալու, որ Արցախը չի հանձնվում, 
•  որ վճռական ենք՝ շարունակելու մեր պայքարը,
•  զգոնության, սթափության, համախմբման ու պայքարի կոչ ուղղելու մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում եւ աշխարհում

Եկեք, մեր պապերի, հայրերի ու եղբայրների տարած հաղթանակների օրը վերաիմաստավորենք նոր ուխտով՝  Արցախը հայկական պահելու սրբազան ուխտով:
•  Եկեք, մասնակցեք համաժողովրդական հանրահավաքին
•  Մայիսի 9-ին
•  Ժամը 12-ին»,- ասվում է հայտարարությունում: