Արցախ

Ղազարյանը Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հիմնադրի հետ քննարկել է Արցախի իրավիճակը

Մայիսի 3-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի համահիմնադիր, իրավաբան Իռեն Վիկտորիա Մասիմինոյին և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչներ Լուսիանա Մինասյանին ու Էդուարդո Կոստանյանին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին առնչվող հարցեր։