«Հակարիի կամուրջը բացելու ուղղությամբ բանակցությունները շարունակվում են։ Որքան ես եմ տեղյակ, դրանց մասնակցում է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը». այս մասին Radar Armenia- ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ հավելելով, որ դեռևս արդյունք չկա։
«Կարծում եմ՝ այսօր կամ վաղը շոշափելի արդյունքներ կլինեն»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը։
Հայկ Մագոյան