Արցախ

«ՌԴ խաղաղապահները Հակարիի կամրջի խնդրի կարգավորման ուղղությամբ քայլեր են կատարում». ԱՀ նախագահական

«ՌԴ խաղաղապահները Հակարիի կամրջի խնդրի կարգավորման ուղղությամբ քայլեր են կատարում». ԱՀ նախագահական

«Ռուս խաղաղապահները Հակարիի կամրջի խնդրի կարգավորման ուղղությամբ քայլեր են կատարում»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեյանը՝ նշելով, որ իրավիճակի զարգացմանը զուգահեռ տեղեկություններ կհաղորդվեն:

Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Հակարիի կամուրջը բացելու ուղղությամբ բանակցությունները շարունակվում են։ 

Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական