Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։
Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցվել։ Տուծաժներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
«Միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմն արգելափակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի թիվ 1 դիտակետի տարածքում։ Խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ»,- ասված է հայտարարությունում։