Արցախ

ԼՂ Ասկերանի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ 

Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։