Արցախ

Արցախի առողջապահության նախարարությունն իրազեկում է

Արցախի Առողջապահության նախարարությունը իրազեկում է Մարտունու շրջանի բնակչությանը, որ հոսանքի անջատումներով պայմանավորված, շարժական թվային ֆլյուրոգրաֆիկ սարքի հետ կապված առաջացել են տեխնիկական խնդիրներ: Այդ իսկ պատճառով Սոս գյուղում ժամանակավոր չեն իրականացվի նախատեսված հետազոտությունները և խորհրդատվությունները:

«Տեխնիկական խնդիրները լուծելուն պես լրացուցիչ կտեղեկացնենք Մարտունու շրջանի բնակչությանը»,- ասված է Արցախի Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: