Արցախ

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատասխանել է արցախցի կանանց

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար  Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատասխան նամակ է գրել արցախցի կանանց: Նամակում նա մտահոգություն է հայտնել Բերձորի (Լաչին) միջանցքի շարունակվող շրջափակման կապակցությամբ և վստահեցրել, որ Եվրամիությունը շարունակում է դիվանագիտական ջանքեր գործադրել խնդրի կարգավորման ուղղությամբ։

«Թույլ տվեք հավաստիացնել ձեզ, որ ԵՄ-ն շարունակում է մոբիլիզացնել դիվանագիտական ջանքերը՝ իրավիճակը կարգավորելու համար և բազմիցս կոչ է արել Ադրբեջանին և բոլոր ներգրավված կողմերին միջոցներ ձեռնարկել միջանցքով ազատ տեղաշարժն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների»,- գրել է քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ արցախցի կանայք բաց նամակով դիմել էին Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ արցախահայության ցեղասպանությունը կանխելու կոչով։