Արցախ

Կարմիր Շուկայի անտառային գոտում ական է պայթել՝ վիրավորելով քաղաքացիական անձի

Ապրիլի 2-ին՝ ժամը 15:35-ին, ոստիկանության Մարտունու շրջբաժնի Կարմիր Շուկա բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Կարմիր Շուկայի վարչական տարածքի անտառային գոտում ական է պայթել՝ վիրավորելով քաղաքացիական անձի: 

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:10-ի սահմաններում, Կարմիր շուկայի երեք բնակիչ շփման գծին մոտ գտնվող նշված տեղամասում ծնեբեկ էին հավաքում, երբ Գ.Բ.-ն (ծնված 1997թվականին) պայթել է ականի վրա:

Վերջինս տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: