Արցախ

«Մեր խնդիրն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի պատասխանատվության աստիճանը»․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ իմ խոսքում նշել եմ, որ մեր խնդիրն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը, վերագնահատել եղած բոլոր ռեսուսներն ու հնարավոր նոր վտանգների զսպող մեխանիզմները և կատարել անհրաժեշտ հետևություններ ու գործողություններ:

Քննարկել ենք առկա ռազմաքաղաքական իրավիճակը և լիազոր մարմիններին տվել եմ կոնկրետ հանձնարարություններ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահը: