Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, թե Արցախը հայաթափելու համար Ադրբեջանը ոչինչ չի խնայում՝ էթնիկ զտում, ընդհուպ ցեղասպանություն։
Նրա խոսքով, Արցախն Ադրբեջանին պետք է առանց հայերի կամ առավելագույնը՝ քիչ թվով հայերով. «Դրա համար նրանք փորձում են ձեռնարկել բոլոր միջոցները Արցախը հայաթափելու, դատարկելու նպատակով»:
Պետնախարարը նշել է, թե իրենց հնարավորությունները բավարար չեն լիարժեք կամ թեկուզ նվազագույն պայմաններն ապահովելու համար. «Ճանապարհի արգելափակման առաջին իսկ օրվանից մենք ապավինեցինք ռուսական խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ արցախյան ներկայացուցչության օգնությանը: Այս ամբողջ ընթացքում նրանք մի կերպ հասցնում են պարենը, դեղորայքը և առաջին անհրաժեշտության ապրանքների նվազագույն չափաքանակը»,- ասաց նա: