«Գլխավոր դատախազի թեկնածուին ԱՀ նախագահը պաշտոնապես ներկայացնելու է ԱԺ ընտրությանը։ Մինչ այդ հնարավոր թեկնածուների վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը մեկնաբանելուց ձեռնպահ կմնամ»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ պատասխանելով շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ մեր հարցին, թե արդյո՞ք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին արդեն առաջարկել է ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնը։
Լուսինե Ավանեսյանը հստակ ժամկետներ չնշեց, թե գլխավոր դատախազի թեկնածուն կոնկրետ երբ է ներկայացվելու խորհրդարանին։
Հիշեցնենք՝ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պաշտոն կստանա Արցախում՝ նշանակվելով գլխավոր դատախազ։
Հայկ Մագոյան