Արցախ

Ադրբեջանը կեղծում է. Հայաստանից Արցախ զինծառայողներ ու զենք չի տեղափոխվել. Արցախի ՆԳՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ադրբեջանը կեղծում է. Հայաստանից Արցախ զինծառայողներ ու զենք չի տեղափոխվել. Արցախի ՆԳՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ՝ մարտի 13-ին, հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ծառայողների ուղեկցությամբ  Հայաստանից Արցախ զինծառայողներ ու զենք է տեղափոխվել՝ կից հրապարակելով մեքենաների փոքր շարասյան մի տեսանյութ:

Իրականում, ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում ոչ թե ռազմական, այլև արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող մեքենաներ են: Փրկարար ծառայողները շրջափակման հետևանքով Արցախում մնացած ՀՀ քաղաքացիություն ունեցող խաղաղ բնակիչներին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Շուշին շրջանցող լեռնային ճանապարհով ուղեկցել են դեպի Հայաստանի Հանրապետություն: 

Հաշվի առնելով այդ ճանապարհի լեռնային ու խիստ դժվարանցանելի բնույթը՝ Արցախի փրկարարները ստիպված էին «УАЗ» մակնիշի մեքենաներով կազմակերպել քաղաքացիների փոխադրումը: 

Իսկ ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթները՝ ապահովելու համար քաղաքացիական անձանց անվտանգությունը, առավել ևս՝ մարտի 5-ի դիվերսիոն հարձակումից հետո առաջացած լրացուցիչ վտանգների պայմաններում:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական