Արցախ

Յուրաքանչյուրն իր բաժին աշխատանքը կատարում է գերազանց. Արցախի պետնախարար (տեսանյութ)

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցանկացած ծանր իրավիճակում համախմբվածությունն ու հանրային համերաշխությունը նոր, գուցե չիրացված հնարավորություններ է բացում մեր հավաքական նպատակների կենսագործման համար: Արցախի հողին կանգնած մնալով՝ մեր երիտասարդները իրենց գործով, խոսքով ու նոր մտածողությամբ հարթում են առաջընթացի ճանապարհը:

Ուղիղ երեք ամիս չունենալով կապ Հայաստանի ու արտաքին աշխարհի հետ, ունենալով բազմաթիվ դժվարություններ՝ մեր երիտասարդները, ուսանողները, հասարակության ակտիվ հատվածը չի կորցնում տոկունությունը: Ցուցիչը՝ նաև հասարակական աշխատանքում ակտիվ ներգրավվածությունն է, որն առանձնանում է կազմակերպվածությամբ ու նվիրումով:

Բեռնաթափումից, տեսակավորումից մինչև փաթեթավորում յուրաքանչյուրն իր բաժին աշխատանքը կատարում է գերազանց՝ իմ նախաձեռնությունը դարձնելով կայացած:

Նույն պատրաստակամությամբ ինքս բաց եմ երիտասարդների նմանօրինակ նախաձեռնությունների համար»: