Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.17

EUR411.17

RUB4.86

Երևան 9 ℃

Рус Eng

Դժբախտ պատահար Արցախի Եմիշճան համայնքում. 62-ամյա տղամարդը մահացել է տանը բռնկված հերդեհի հետեւանքով

Արցախ

12 Մարտի, 10:04

Մարտի 12-ին` ուղիղ կեսգիշերին, Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, Եմիշճան համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին։ Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Այնուհետև,  հաշվի առնելով հրդեհի ծավալը, ժամը 00։15-ին ևս մեկ մարտական հաշվարկ մեկնել է օգնության։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։20-ին, լիամարվել` 03։00-ին։

Մասնակիորեն այրվել է երկհարկանի տունը, որի 2-րդ հարկի ննջասենյակում հայտնաբերել է 62-ամյա Վ.Ղ.-ի դին։ 

Նախնական տվյալներով, հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել  վառելափայտով ջեռուցվող վառարանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը