Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։
ԻՆչպես տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից, Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ուժերը հետաքննում են միջադեպը։