Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Թվիթերի իր էջում գրել է․
«Արդեն 10-րդ օրն է Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Նման վարքագծի նկատմամբ հանդուրժողականությունն անդառնալի և վարկաբեկիչ հարված է հասցնում մարդու իրավունքների միջազգային ճարտարապետությանը և դրա ապահովման համար ստեղծված իրավական մեխանիզմներին»։