Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պաշտոն կստանա Արցախում՝ նշանակվելով գլխավոր դատախազ։ Մեկնաբանության համար Radar Armenia-ն դիմեց ԼՂ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանին, ով, սակայն, ասաց, թե չի անդրադառնա մամուլի հրապարակումներին։
Միևնույն ժամանակ Ավանեսյանը նշեց․ «Գլխավոր դատախազը, սահմանադրության համաձայն, ընտրվում է ԱԺ կողմից։ Նախագահը իր լիազորությունների շրջանակում առաջիկայում գլխավոր դատախազի թեկնածու կառաջարկի»։
Հայկ Մագոյան