Ինչպես արդեն տեղեկացրել էինք, անցած շաբաթ ռուսական խաղաղապահների մասնակցությամբ տեղի էր ունեցել ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ այդ հանդիպմանը մասնակցել են ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանը։
Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն կապ հաստատեց ԼՂ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեյանի հետ, սակայն վերջինս չմեկնաբանեց այդ լուրերը՝ ըստ էության ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով շրջանառվող տեղեկությունները։
Հայկ Մագոյան