Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի լիազորությունները. այս մասին հայտնել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։
Գուրգեն Ներսիսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել փետրվարի 24-ին։ Նախագահ Արայիկ Հարությունյանը Գուրգեն Ներսիսյանին է առաջարկել Պետնախարարի պաշտոնը։