Կարմիր խաչի ուղեկցությամբ և աջակցությամբ այսօր Արցախից 5 բուժառու տեղափոխվել է Հայաստան: Այս մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց։
Քաղաքացիները ուղեկցողների հետ տեղափոխվել են Հայաստան՝ հետազոտման և հետագա բուժման համար։
Տեղեկացնենք նաև, որ այսօր ռուս խաղաղապահները Արցախից դուրս են բերել նախկինում ժամանած ՌԴ 49 քաղաքացիների, այդ թվում՝ 6 երեխա: