Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.17

EUR411.17

RUB4.86

Երևան 8 ℃

Рус Eng

ՀՀ դեսպանն իսպանացի խորհրդարանականներին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

Արցախ

24 Փետրվարի, 22:16

Դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի խորհրդարանի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Սուսանա Սումելսո Խորդանի և հանձնաժողովի անդամների հետ, հայստնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։ 

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են խորհրդարանականներ Իսպանիայի Սենատից և Պատգամավորների Կոնգրեսից։ Դեսպանն իսպանացի խորհրդարանականներին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 70 օր շարունակվող արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն օր առաջ վերականգնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի, կարևորել են խորհրդարանական դիվանագիտության ամրապնդումը, մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ։ Դեսպան Ավետիսյանը պատասխանել է իսպանացի խոհրդարանականներին հետաքրքրող հարցերին։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը