Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Միջազգային հանրության նպատակը պետք է լինի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ամբողջությամբ, անվերապահորեն և անհապաղ վերացնելու Արցախի շրջափակումը, այլ ոչ թե Ադրբեջանի հետ բանակցել Արցախ սահմանափակ քանակությամբ պարենամթերք ներկրելու հնարավորության շուրջ։
Մենք պետք է շատ զգոն լինենք, քանի որ Ադրբեջանն իր օգտին է օգտագործում ստեղծված իրավիճակը՝ Արցախին մարդասիրական օգնության հասանելիության պատրվակով կրկին ժխտելու շրջափակման գոյությունը։ Ցավոք սրտի, շրջափակման յուրաքանչյուր նոր օրով Արցախը վերածվում է բացօթյա բանտի, մինչդեռ մարդկությունն այս առումով գործնականում դեռ լռում է»։