Արցախ

Արցախում կվերսկսվեն նախադպրոցական ուսհաստատությունների աշխատանքները

Արցախում կվերսկսվեն նախադպրոցական ուսհաստատությունների աշխատանքները

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 23-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը:

Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի համապատասխան ռեժիմի վերականգնման և երկարօրյա ծրագրերի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական