Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Արցախում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանումը։
Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ տեղեկագրում, Մարտակերտի և Շուշիի շրջաններում հրադադարի խախտման երեք դեպք է արձանագրվել, տուժածներ չկան։
Ըստ այդ փաստերի՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է իրականացնում։