Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի փետրվարի 18-ից, ժամը 9:00-ից:
«Հերթերից խուսափելու համար հորդորում ենք յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը:
Տեղեկացնում ենք նաև, որ կտրոնները տրամադրվում են՝ խանութից համապատասխան գնումներ իրականացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: