Արցախի Հանրապետությունում գազամատակարարման վերականգնման և գիշերվա ընթացքում գազալցակայանների վերագործարկման մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ գազի մատակարարումը վերականգվելու դեպքում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն։