Արցախ

Արցախում կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել է

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքներ կշարունակեն սպառողներին տրամադրվել կտրոնային համակարգով:

«Հաշվի առնելով առկա մթերքների սղությունն ու բնակչությանը հավասարաչափ բաշխելու անհրաժեշտությունը, կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել է: 

Փետրվարի 21-ից պետական պահուստից տրամադրվող 5 անուն պարենային ապրանքներին կավելանան նաև միրգը, բանջարեղենը և ձուն»: